ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ

Գրին Օպշոն ՍՊ ընկերությունը հիմնադրվել է

2015թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր իրականացրել է

մի շարք ծրագրեր` ուղղված երկրի էկոլոգիայի բարելավմանը։

Ընկերությունը իրեն դրսևորել է որպես հուսալի կազմակերպություն`

ձեռք բերելով բազմաթիվ գործընկերներ։ Մենք տրամադրում ենք

արևային կայանների, LED լուսավորության համակարգերի

ինժեներական, նախագծային լուծումներ, ինչպես նաև

իրականացնում ենք տեղադրման աշխատանքներ։

Մեր ընկերությունը տրամադրում է լիարժեք ծառայություն`

արևային կամ LED համակարգը անխափան ձեռք բերելու և

պահպանման գործում շարունակական աջակցություն ստանալու համար։

Գրին Օպշոն ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2015թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր իրականացրել է մի շարք ծրագրեր` ուղղված երկրի էկոլոգիայի բարելավմանը։ Ընկերությունը իրեն դրսևորել է որպես հուսալի կազմակերպություն` ձեռք բերելով բազմաթիվ գործընկերներ։ Մենք տրամադրում ենք արևային կայանների, LED լուսավորության համակարգերի ինժեներական, նախագծային լուծումներ, ինչպես նաև իրականացնում ենք տեղադրման աշխատանքներ։ Մեր ընկերությունը տրամադրում է լիարժեք ծառայություն` արևային կամ LED համակարգը անխափան ձեռք բերելու և պահպանման գործում շարունակական աջակցություն ստանալու համար։

Արեվի էներգիա - էներգիայի անսահմանափակ աղբյուր

Արևի էնեգիան մաքուր էներգիայի ապագայի բանալին է: Ամեն օր արևը մեզ շատ ավելի շատ էներգիա է տալիս, քան հարկավոր է ամբողջ երկիր մոլորակը սնուցելու համար: Ահա թե ինչու մենք մեծ ներդրումներ ենք կատարում արևային կայանները բազմացնելու գործում, և ինչու ենք մենք հիմա առաջարկում արևային համակարգեր մեր հաճախորդներին Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:

Վերականգնվող

Արևային վահանակներն արտադրում են էլեկտրաէներգիա՝ արևից էներգիայի շարունակական հոսքը վերափոխելով էլեկտրականության:

Ցածր գործառնական ծախսերը

Արևի լույսը էլեկտրաէներգիայի վերածող ֆոտովոլտային գործընթացը չի պահանջում որևէ վառելիք և չունի գործառնական ծախսեր:

Առանց CO₂-ի

Ոչ մի վնասակար արտանետում չի կատարվում, երբ արևային վահանակներն արտադրում են էլեկտրաէներգիա:

ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Մենք առաջարկում ենք լուծումներ ՙՙկանաչ՚՚ էներգետիկայի ոլորտում: Սկսած պրոյեկտի նախնական փուլից մենք տրամադրում ենք ամբողջական ինֆորմացիա մեր հաճախորդներին և ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովում, որ հաճախորդները տեղեկացված լինեն բոլոր գործընթացներին: Հաճախորդների պահանջները բավարարելու համար առաջարկվում է խորհրդատվական ծառայություններ, ամբողջական նախագծում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Մենք երաշխավորում ենք, որ բոլոր ծրագրերը կավարտվեն սահմանված ժամանակացույցին և հաստատված բյուջեին համապատասխան:

ՆԱԽԱԳԾՈՒՄ

Մենք կատարում ենք Ձեր տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ համակարգի առավել ճշգրիտ տեղակայումը որոշելու համար: Արևային վահանակները պետք է նայեն հարավային ուղղությամբ՝ բացառելով ստվերի առկայությունը: Մենք ընտրում ենք արևային համակարգի օպտիմալ տեղադրումը՝ լինի դա տանիքին, թե գետնին: Ավելին, կախված տարածքի աշխարհագրական դիրքից, քամու առավելագույն ուժգնությունից, մենք ընտրում ենք համապատասխան ամրության հիմքեր արևային համակարգերի համար:

LED ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից, դուք ընդլայնում եք ձեր առկա լուսավորության համակարգը, թե նոր եք ցանկանում անցում կատարել LED համակարգի, մենք պատրաստ ենք ուղղորդել Ձեզ ամբողջ գործընթացում՝ նախնական խորհրդատվությունից և պլանավորումից մինչև իրականացում և ընթացիկ սպասարկում: Մենք առաջարկում ենք փողոցային, ֆասադային, պահեստային, արտադրական լուսավորության անցկացման բարձրորակ ծառայություններ: Մենք չենք վաճառում պարզապես LED լուսատուներ, մենք վաճառում ենք երկարատև էներգախնայողություն և հաստատում կայուն գործընկերություն մեր հաճախորդների հետ։